ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը

Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը
29.08.2024 | 09:42

«Ազատություն» TV-ով մի տեպորտաժ էի դիտում և անընդհատ ինձ թվում էր՝ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, որովհետև այն, ինչ լսում էի, դժվար է պատկերացնել մի երկրում, որը երեք տասնամյակից ավելի պետականության պատմություն ունի:

Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում. ծանր հանցագործություններ բացահայտելու լիազորությունները ԱԱԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելուց հետո, հիմա էլ Արտաքին հետախուզական ծառայությունն (ԱՀԾ) է առաջարկում մինչ այդ բացառապես ԱԱԾ-ին վերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդ կառույցի վերահսկողության։

Երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու:

Լավ, ենթադրենք այս նախաձեռնությունը կարող է ունենալ ռացիոնալ նպատակներ, բայց խիստ տարակուսելի, եթե չասեմ՝ վտանգավոր է այն մոտիվացիան, որը բերվում է իշխանությանը կամ այս ռեֆորմին մոտ կանգնած Դանիել Իոաննիսյանի կողմից:

Ըստ փորձագետի՝ սովետական КГБ-ի ազդեցությունը ԱԱԾ համակարգում շարունակվում է, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերը մինչ օրս պահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուս փոփոխությունները, Իոաննիսյանի կարծիքով, ռուսական ազդեցությունը թուլացնելու համար են:

Համոզված եմ՝ սա նաև ամբողջ իշխանության մոտիվացիան է, որովհետև նման մի բան էլ լսել եմ ՔՊ-ական մի պատգավորի կողմից:

Ստացվում է՝ ամբողջ օրը ինքնիշխանության մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում օտար ազդեցությունից ազատել հատուկ ծառայությունը և ստեղծում է, այսպես ասած, զուգահեռ իրականություն:

Բայց այստեղ էլ այլ հարց է առաջանում, որովհետև ակնհայտորեն թույլ Հայաստանը չի կարող հակահետախություն իրականացնելու պոտենցիալ ունենալ:

Հաստատված տեղեկատվություն գոյություն ունի, որ ԱՀԾ պետ Քրիստինե Գրիգորյանը արևմտյան հետախուզական ծառայություններում է վերապատրաստվել:

Այս փաստերի համադրումը թույլ է տալիս պնդելու, որ Փաշինյանը աշխարհաքաղաքական շրջադարձի խնդիր է լուծում՝ փոխելով մեր պետական գաղտնիքի արտահոսքի «երթուղին»՝ Մոսկվայից արևմտյան մայրաքաղաքներ:

Սա է Փաշինյանի «ինքնիշխանությունը»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3419

Մեկնաբանություններ